
Մարտունիում պայթյունից տուժած հոգևորականի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության
Տեղեկացնում ենք հանրությանը և զանգվածային լրատվամիջոցներին, որ այսօր Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը տեղի է ունեցել պայթյուն՝ դեռևս չպարզված հանգամանքներում, ինչի հետևանքով մարմնական այրվածքներ է ստացել Մարտունու տարածաշրջանի հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը, ասվում է Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմի տարածած հաղորդագրության մեջ:
«Տեր Հոր առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Պայթյունի պատճառների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհայտնի պատկան մարմինը։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։ Թեմի հոգևոր դասը և հավատացյալ ժողովուրդը միասին աղոթում են Տեր Հոր շուտափույթ ապաքինման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։