Ծանրամարտի ԱԱ․ Տաթև Հակոբյանը 5-րդն է, Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 6-րդը
Սաուդյան Արաբիայի
մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում կանանց Հայաստանի
հավաքանը պայքարն ավարտեց առանց մեդալի:
Սեպտեմբերի 15-ին 87
կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս եկան Եվրոպայի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը և 2023
թ. Եվրոպայի փոխչեմպիոն Տաթև Հակոբյանը։
Տաթև Հակոբյանը երկամարտի 237 կգ-ով գրավեց 5-րդ տեղը (105+132), Հռիփսիմե
Խուրշուդյանը 235 կգ-ով 6-րդն է(105+130)։