22 Փտր
2025
-2.9° c ԵՐԵՎԱՆ
-5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը

Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը` փետրվարի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ կքննարկի ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը։

«Փետրվարի 18-ին նախագահական համալիրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որը Էրդողանի հրավերով կայցելի մեր երկիր»,- գրել է Ալթունը:

Նա նշել է, որ Զելենկսին Թուրքիա կմեկնի պաշտոնական այցով։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման համար։

Տեղի կունենա մտքերի փոխանակում Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և տարածաշրջանային ու գլոբալ այլ հարցերի շուրջ: