09 Հուլ
2025
19.1° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հալեպում կողոպտել են ազգային «Արարատ» շենքը և «Գանձասար» պարբերականի խմբագրությունը

Հալեպում կողոպտել են ազգային «Արարատ» շենքը և «Գանձասար» պարբերականի խմբագրությունը

Հալեպում կողոպուտներն ու ապահովության բացակայությունը մտահոգիչ են դարձել․ գրում է «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը։

Նշվում է, որ քաղաքի ոստիկանությունն ու անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմինները անկազմակերպ են գործում։

Գրասենյակների, բնակարանների, մեքենաների կողոպուտներ են տեղի ունենում օրական կտրվածքով։

Կողոպուտի է ենթարկվել նաև Մունշիե շրջանում գտնվող ազգային «Արարատ» շենքը՝ իր բոլոր գրասենյակներով, այդ թվում թալանել են նաև «Գանձասար» պարբերականի խմբագրությունը։

Ռազմագերիներ