16 Նոյ
2024
12° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնը «տանգո պարել» չգիտի, բայց փորձում է ուրիշներին սովորեցնել․ Պուտին

Վաշինգտոնը «տանգո պարել» չգիտի, բայց փորձում է ուրիշներին սովորեցնել․ Պուտին

Վաշինգտոնը
«տանգո պարել» չգիտի, բայց փորձում է ուրիշներին սովորեցնել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր
Պուտինը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, թե Ռուսաստանն
ու Ուկրաինան «դեռ կպարեն իրենց տանգոն»։  Այս
մասին գրում է ՏԱՍՍ գորակալությունը։

«Ինչ վերաբերում է ամերիկացիներին, ապա նրանք իրենք էլ տանգո պարել չգիտեն։ Իհարկե,
դա հրաշալի պար է, շարժումներն էլ գեղեցիկ են, բայց ԱՄՆ ամեն հարց փորձում է լուծել
ուժի դիրքից, կամ տնտեսական պատժամիջոցներով, ֆինանսական սահյմանափակումներով, ուժի
կիրառման սպառնալիքով կամ հարկադրանքով։ Նրանք փորձում են այլոց սովորեցնել՝ ինչ անել,
այնինչ հենց իրենք չեն կարողանում կամ չեն ցանկանում», – ասել է ՌԴ նախագահը։