Ֆրանսիայի դեսպանը և Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Արարատի մարզում հյուրընկալվել են ԵՄ դիտորդներին
Հայաստանում ԵՄ առաքելությունը
հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Ֆրանսիայի Ազգային
ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին:
«Հայաստանում Եվրամիության առաքելության ճեպազրույցից հետո
պատվիրակությունը միացավ մեր դիտորդներին՝ Արարատի մարզում պարեկություն կատարելու՝
տեղում իրավիճակն ավելի լավ հասկանալու համար»,- ասված է Հայաստանում ԵՄ դիտորդական
առաքելության X- ի (նախկինում Թվիթեր) միկրոբլոգում։