Հին սովորույթները՝ նոր հասցեում Արցախի Հեքիմյանից՝ Երևան Ծարավ աղբյուր
Արցախի հայաթափումից մի քանի ամիս անց շատ արցախցիներ փորձում են
ոտքի կանգնել՝ իրենց բիզնես-նախագծերը, կորցրած աշխատանքը այստեղ վերսկսելով։ Նանար
Աբրահամյանը նրանցից մեկն է։ Իր՝ «Նանա» վարսավիրանոց-խնամքի կենտրոնը Երևանում գործում
է արդեն երկու շաբաթ։ Դեռ հաճախորդները քիչ են, ասում է՝ երևի շատերը դեռ իրենց մասին
չգիտեն։
Առաջին վարսավիրանոցը շրջափակման ընթացքում են բացել՝ Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում։
Այսօր Երևան Ծարավ աղբյուր 61/4-ում են։