28 Դեկ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր՝ քարոզարշավի ընթացքում․ Արթուր Չախոյանն ապացույցներ է ներկայացրել

Վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր՝ քարոզարշավի ընթացքում․ Արթուր Չախոյանն ապացույցներ է ներկայացրել

«Քաղաքացիական պայմանագրի» հավաքի ընթացքում տեսա թիվ 141 դպրոցի
տնօրենին, Կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցներին, որոնք իրենց համազգեստով եկել են, նկատեցի,
որ չկան երիտասարդներ, հասկացա, որ այդ մարդկանց բերել են ու կարող եմ արձանագրել այս
փաստը»,- ABC Media-ի եթերում ասաց ակտվիստ Արթուր Չախոյանը՝ անդրադառնալով Երևանի
ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի կիրառման դեպքերին։

Նրա խոսքով՝ հավաքվածների 90-95 տոկոսը պետական կառույցների աշխատակիցներ են։

«Հերքումները տեսա, բայց ծիծաղելի են։ Անգամ ԱԺ-ից են ելույթ ունեցել։ Դրանից հետո
ինձ զանգում սպառնում են, որ ջնջեմ տեսանյութը, որում ես նկարել եմ մասնակիցներին,
բայց ես դա էլ եմ հանրայնացրել։ Համենայն դեպս լուրջ հերքում չեմ տեսել»,- ասաց Չախոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։