
Ադրբեջանը թույլատրել է խոցել վայրէջքի պահանջներին չենթարկվող քաղաքացիական ինքնաթիռները
Ադրբեջանը թույլ կտա խոցել այն ինքնաթիռները, որոնք խախտել են պետական սահմանը և չեն կատարել հարկադիր վայրէջքի պահանջը։ Դա հնարավոր է այն դեպքերում, երբ չկա արժանահավատ տեղեկատվություն օդանավում ուղևորների առկայության մասին, ովքեր ներգրավված չեն խախտման մեջ, կամ եթե կա ինքնապաշտպանության անհրաժեշտություն:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, կառավարությունը նման փոփոխություններ է կատարել «Պետական սահմանը խախտած ինքնաթիռների և թռչող սարքերի նկատմամբ ՀՕՊ զորքերի և մարտական տեխնիկայի օգտագործման կանոններում»։ Նոր կանոնների համաձայն՝ նախազգուշական կրակոցներ կիրականացվեն մահաբեր ուժ կիրառելուց առաջ։
Մինչ այժմ քաղաքացիական ինքնաթիռների վրա կրակելու թույլտվությունը տրվում էր միայն այն դեպքում, եթե հաստատված տեղեկություններ լինեին, որ առևանգման պահին նրանք անգործության են մատնվել և առանց ուղևորների են։ Միաժամանակ պարտադիր պայման է նաև նախազգուշական կրակի նախնական կիրառումը։