ՌԴ-ն Երևանի և Բաքվի հետ քննարկում է Լաչինի միջանցքի հարցի լուծման տարբերակները. Պեսկով
Ռուսաստանը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետևողականորեն
քննարկում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման տարբեր տարբերակներ․
հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական կողմը շարունակում է աշխատել և՛
Բաքվի, և՛ Երևանի հետ։ Վերջերս հասավ մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը,
որը կազմակերպվել էր ռուսական կողմի ջանքերի շնորհիվ։ Եվ հիմա տարբեր տարբերակներ են
քննարկվում և մշակվում կողմերի հետ»,- ասել է նա։