3 մեդալ` ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան 7-րդ օլիմպիադայից
Սեպտեմբերի 8-14-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում տեղի է ունեցել ինֆորմատիկայի
Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադան: Հայաստանի թիմը ներկայացրել են 9-րդ
դասարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը (Քվանտ վարժարան), Ալեքսանդր Ղազարյանը, Վահան
Աբրահամյանը և Մակար Դիլանյանը (Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց):
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանը ներկայացնող
դպրոցականներն արժանացել են 3 մեդալի. Ալեքս Գրիգորյանը նվաճել է ոսկե, Ալեքսանդր Ղազարյանը՝
արծաթե, Վահան Աբրահամյանը՝ բրոնզե մեդալ: Մեր մասնակիցներից Մակար Դիլանյանը ստացել
է գովասանագրի։ Թիմը ղեկավարում էին Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ)
։
Նշենք, որ օլիմպիադային մասնակցել են 24 երկրների 96 ներկայացուցիչներ։
Անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին և
յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:
Հիշեցնենք, որ 2022 թ.-ին Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 6-րդ
միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ուկրաինայում՝ առցանց /online/ ձևաչափով,
Հայաստանի թիմը արժանացել էր 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալի։