
Իրանն ու Ադրբեջանը գումարել են «Խուդաֆերին» և «Գըզ Գալասը» ՀԷԿ-երի կառուցման կոմիտեի 14-րդ նիստը
Իրանն ու Ադրբեջանը գումարել են «Խուդաֆերին» և «Գըզ Գալասը» ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համատեղ տեխնիկական կոմիտեի 14-րդ նիստը:
Հանդիպմանը մասնակցել են Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Մոհամմադ Ջավանբախտը և Ադրբեջանի էներգետիկայի նախարարի տեղակալ Էլնուր Սուլթանովը:
Կողմերը գնահատել են ծրագրի իրականացման ընթացքը և պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության և երկկողմ պարտավորությունների իրականացման վերաբերյալ: