22 Փտր
2025
-4.6° c ԵՐԵՎԱՆ
-7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը մտադիր է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը մտադիր է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին

Ստամբուլի քաղաքապետ, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուն պաշտոնապես ներկայացրել է առաջիկա նախագահական ընտրություններում որպես «ԺՀԿ» թեկնածու լինելու իր միջնորդությունը․ գրում է Ermenihaber-ը։

Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը փետրվարի 21-ին ներկայացրել է թեկնածության վերաբերյալ փաստաթղթերը՝ այն հանձնելով ընտրությունների և կուսակցական ներքին իրավունքի հարցերով պատասխանատու գլխավոր քարտուղարի տեղակալ Գյուլ Չիֆթչիին:

Հայտնի է, որ մինչ այժմ Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի թեկնածության օգտին ստորագրել է 100-ից ավելի պատգամավոր:

Իմամօղլուն «X»-ի իր միկրոբլոգում, հրապարակելով փաստաթղթերի ստորագրման տեսանյութը, գրել է․

«Մեր երկիրը, մեր միասնությունը, մեր միաբանությունը և հզոր Թուրքիայի նպատակը միասին կպաշտպանենք: Շատ աշխատելու ենք, շատ հաղթելու ենք և արդար կիսելու»։