27 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ի համար առաջնահերթություն են Լաչինի միջանցքի անհապաղ բացումն ու վերջնական խաղաղության հաստատումը․ Պետքարտուղարություն

ԱՄՆ-ի համար առաջնահերթություն են Լաչինի միջանցքի անհապաղ բացումն ու վերջնական խաղաղության հաստատումը․ Պետքարտուղարություն

ԱՄՆ-ի համար առաջնահերթություն են ինչպես Լաչինի միջանցքի վերաբացումը,
այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատումը․ հայտարարել
է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Երևան այցելած Լուի Բոնոն շարունակում է շփումները կարճաժամկետ
առաջնահերթության, այն է՝ Լաչինի միջանցքի վերաբացման, և, իհարկե, երկարաժամկետ առաջնահերթության,
այն է՝ ընդհանուր խնդրի վերաբերյալ խաղաղ լուծման հասնելու շուրջ։ Դա ես անվանում եմ
երկարաժամկետ, բայց մենք իսկապես ցանկանում ենք, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ»,
– ասել է Մեթյու Միլլերը։

Նա հայտարարել է, որ իրենց ցանկությունն է Լաչինի միջանցքի անհապաղ
բացումը։

«Պետքարտուղար Բլինքենը շփումներ է ունեցել թե՛ Հայաստանի, թե՛
Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակեցնելու, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն
անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը հանգուցալուծելու
համար», – ասել է Միլլերը։