27 Դեկ
2024
4.4° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արծիվ գործընկեր» զորավարժության հիմքում հայ-ամերիկյան երկարամյա անվտանգային համագործակցությունն է․ ԱՄՆ դեսպան

«Արծիվ գործընկեր» զորավարժության հիմքում հայ-ամերիկյան երկարամյա անվտանգային համագործակցությունն է․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Հայաստանում ընթացող
հայ-ամերիկյան զորավարժությունների մասին՝ նշելով, որ «Արծիվ գործընկերը» խաղաղապահների
համար նախատեսված զորավարժությանը մասնակցում է 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։

«Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանի հետ մեր երկարամյա 
փոխգործակցության վկայությունն է, որի հիմքում անվտանգային և խաղաղապահ ոլորտներում
համագործակցությունն է, որն առավելապես դրսևորվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի
(նախարարության) Նահանգային գործընկերության  ծրագրի շրջանակում Կանզասի ազգային
գվարդիայի հետ Հայաստանի ձևավորած ամուր հարաբերությունների միջոցով»,- նշել է ԱՄՆ
դեսպան Քվինը։

«Հայաստանի հետ մենք բազմակողմ համագործակցային կապեր ունենք։ Միացյալ
Նահանգները հետևողական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի զինված ուժերին, հատկապես
կարողությունների զարգացման ասպարեզում այնպիսի կարևորագույն ուղղություններում, ինչպիսիք
են զանգվածային բնաջնջման զենքերի չտարածումն ու խաղաղապահ գործունեությունը»,- ասել
է գեներալ-մայոր Անդերսոնը։

Զորավարժությունը նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի 12-րդ խաղաղապահ
բրիգադի պատրաստվածությունը այս տարի ավելի ուշ նախատեսվող ՆԱՏՕ/ ԳհԽ «Օպերատիվ կարողությունների
հայեցակարգի» պլանային գնահատման համար։