23 Փտր
2025
1.3° c ԵՐԵՎԱՆ
-5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունն իր խնդիրը համարեց լուծված` սահմանափակելով Ղազարյանի քաղաքական ազատությունը․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն իր խնդիրը համարեց լուծված` սահմանափակելով Ղազարյանի քաղաքական ազատությունը․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը․ գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Փաստացի, այն տիրույթը, որտեղ Էդգարը խոսում և գործում էր` «ականապատվեց», որովհետև ցանկացած շարժ, այդ սեկտորից դուրս, կարող է բերել վերջինիս կալանավորմանը:

Իշխանությունը վարչական վերահսկողության սահմանմամբ և´ սահմանափակեց Ղազարյանի խոսքի իրավունքը, և´ օպերացիա նախապատրաստեց հետագայում նրան ազատությունից զրկելու համար:

Հետո էլ թե` քննիչներին, դատախազներին, դատավորներին բան մի ասեք:

Նոր սահմանադրությամբ դա էլ կգրեք, որ իրենց ապօրինություն, քաղաքական հրահանգ կատարել կարելի է, իսկ մյուսներին դա արձանագրել` ոչ», – գրել է Աբրահամյանը: