Արսեն Դավթյանը` շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն
Արսեն Դավթյանը դարձել
է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Արսենը առաջին խաղափուլում պարտվելուց հետո 8 անընդմեջ հաղթանակ է տարել՝ 9 հնարավորից
վաստակելով 8 միավոր:
Առաջնության շրջանակներում նա լրացրել է նաև միջազգային վարպետի
իր երրորդ նորման: