23 Փտր
2025
-7° c ԵՐԵՎԱՆ
-7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկե մեդալակիր

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկե մեդալակիր

Գերմանիայի Կոտբուս քաղաքում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակչում 14․900 միավորով դարձել է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող։ Այս մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության հաղթողի կոչմանն արժանացել էր նաև Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանը: Եզրափակչում Դավթյանը վաստակել էր 14,133 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,966 միավորով 4-րդն էր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը, որոնք իրենց նորամուտն են նշել մեծահասակների պայքարում, հանդես են եկել նժույգ-թափեր վարժության եզրափակչում՝ համապատասխանաբար զբաղեցրել են 4-րդ և 8-րդ հորիզոնականները: