Սաուդյան Արաբիայի
մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի
14-ին մրցահարթակ դուրս եկան 102 կգ քաշայիններ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի
կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը և Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը:
Սամվել Գասպարյանը
երկամարտում գրավեց 4-րդ հորիզոնականը՝ 5 կգ-ով հետ մնալով բրոնզե մեդալ նվաճած B խմբի
հաղթողից (178+216): Գարիկ Կարապետյանը երկամարտի 393 կգ արդյունքով 5-րդն է
(183+210):
Հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Գարիկ Կարապետյանը
և առաջին փորձից հաջողությամբ պոկեց 175 կգ-ոց ծանրաձողը: Երկրորդ փորձով երիտասարդ
ծանրորդը ձախողեց 183 կգ-ը: Երրորդ փորձից հաջողությամբ պոկեց ծանրաձողը, այս վարժությունում
պայքարն ավարտեց երկրորդ տեղով և արժանացավ փոքր արծաթե մեդալի:
Սամվել Գասպարյանը պայքարը սկսեց 178 կգ-ով և հաջողությամբ պոկեց ծանրաձողը: Նրա րկրորդ
և երրորդ մոտեցումներն անհաջող էին։
Թեժ պայքար ստացվեց հրում վարժությունում: Գարիկ Կարապետյանը մեկնարկեց 210 կգ-ով և
հաջողությամբ հրեց: Երկրորդ եւ երրորդ փորձով ձախողեց 217 կգ-ը: Այս վարժությունում
Կարապետյանը պայքարն ավարտեց վերջին տեղում:
Սամվել Գասպարյանը պայքարը սկսեց 216 կգ-ով և հաջող կատարեց միայն այս մոտեցումը:
Գարիկ Կարապետյանը պոկում, հրում վարժություններում
եւ երկամարտում սահմանեց երիտասարդների աշխարհի երեք ռեկորդ: