01 Ապր
2025
10.4° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում 15 ամսվա ընթացքում առաջին անգամ դպրոց է բացվել

Գազայում 15 ամսվա ընթացքում առաջին անգամ դպրոց է բացվել

Ավելի քան 300 երեխա նոր ուսումնական տարին սկսել է Գազայում բացված առաջին դպրոցում․ հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ վերջին 15 ամիսների ընթացքում առաջին անգամ Պաղեստինի անկլավում բացվել է ընդհանուր դպրոց, որտեղ ուսումն սկսել է ավելի քան 300 աշակերտ։

Նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ժամանակ շրջափակված անկլավի դպրոցների մեծ մասը ավերվել է իսրայելական օդային ռմբակոծությունների հետևանքով։ Երեխաներ ունեցող հազարավոր ընտանիքներ լքել են իրենց տները և դարձել փախստականներ։

 

Ռազմագերիներ