
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթակիր
Հայաստանի հրաձգության
հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր:
Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 10 մետր օդամղիչ
ատրճանակ ձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 236.6 միավոր, գրավեց
առաջին հորիզոնականը: Երկրորդ և երրորդ տեղերում Չինաստանի ներկայացուցիչներն են:
Էլմիրա Կարապետյանը Հայաստանի դեռևս միակ մասնակիցն է Փարիզի
2024 թվականի Օլիմպիական խաղերում: