Միացյալ Նահանգները պետք է մեծացնի Հայաստանի զարգացման աջակցությունը մի շարք ոլորտներում։
Այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների
հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումների ժամանակ
հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար
Յուրի Քիմը։
«Պետք է մեծացնենք օգնության շրջանակը՝ լինի դա զարգացման աջակցություն, լինի դա պաշտպանական
ոլորտում գործընկերություն կամ անվտանգության ոլորտում աշխատանք»,- հայտարարել է Քիմը: