16 Նոյ
2024
12° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ մենք ավելի հրապարակայնորեն չենք քննարկում պատժամիջոցների հարցը. Ռոբերտ Մենենդեսը՝ Ադրբեջանի մասին

Ինչո՞ւ մենք ավելի հրապարակայնորեն չենք քննարկում պատժամիջոցների հարցը. Ռոբերտ Մենենդեսը՝ Ադրբեջանի մասին

ԱՄՆ Սենատի արտաքին
հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Արցախում էթնիկ զտումների
քաղաքականության համար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարցը քննարկելու անհրաժեշտություն
է տեսնում: Իր դիրքորոումը սենատորը հայտնել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում
«Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումներին:

Սենատորը նշել է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը սահմանի երկայնքով զորքեր է կուտակում,
պետք է պատրաստ լինել ռազմական գործողությունների: Մենենդեսն  ընդգծել է՝ ժամանակն էական է: Նա մեջբերել է Միջազգային
քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցից մի հատված՝ սովը
ցեղասպանության անտեսանելի զենքն է, առանց անմիջական կտրուկ փոփոխությունների՝ հայերի
այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի:

«Մի քանի շաբաթ, այսքան ժամանակ մենք ունենք»,-շեշտել է Մենենդեսը:

Խոսելով ադրբեջանական վայրագությունը կանխելու համար Բայդենի վարչակազմից և միջազգային
հանրությունից ակնկալվող գործողություններից՝ նա նշել է. «Մեր ուղերձը ամենաբարձր մակարդակներից
պետք է լինի միանշանակ՝ դադարեցրեք շրջափակումը, դադարեցրեք սպառնալիքները Լեռնային
Ղարաբաղի ժողովրդի հասցեին, դադարեցրեք սպառնալիքները հայերի հասցեին, բացեք Լաչինի
միջանցքն անմիջապես»:

Սենատորն ընդգծել է՝ սրանք այն պարտավորություններն են, որոնք Ադրբեջանը ինքն է ստանձնել
2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի պայմանավորվածությամբ:

Նա հույս է հայտնել, որ կգտնեն, թե ինչ տարբերակով կարող են մեղմել հումանիտար ճգնաժամը
Արցախի հայերի համար, ինչ միջոցներ պետք է ձեռնարկել՝ ստիպելու համար Բաքվի իշխանություններին
բացել Լաչինի միջանցքը:

«Եվ ինչո՞ւ մենք ավելի հրապարակայնորեն չենք քննարկում պատժամիջոցները այն գործունեության
համար, որը, կարծում եմ, բոլորս կարող ենք համաձայնել, ակնհայտորեն պատժելի է»,-եզրափակել
է իր խոսքը Մենենդեսը: