25 Փտր
2025
-4.8° c ԵՐԵՎԱՆ
-16.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան ակնկալում է, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա Ռուսաստանի հետ դաշնակցային համագործակցության սկզբունքներին․ Գալուզին

Մոսկվան ակնկալում է, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա Ռուսաստանի հետ դաշնակցային համագործակցության սկզբունքներին․ Գալուզին

Մոսկվան ակնկալում է, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա Ռուսաստանի հետ դաշնակցային համագործակցության սկզբունքներին․ РИА Новости-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Փոխարտգործնախարարը մեկնաբանել է երկու երկրների հարաբերություններում փոփոխությունները, այդ թվում՝ Ռուսական տան փակումը և Ադրբեջանում Sputnik գործակալության գրասենյակի լուծարումը։

«Վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է մեր երկրների միջև դաշնակցային համագործակցության կարևորությունը ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Ուզում եմ հուսալ, որ մեր ադրբեջանցի գործընկերների գործողությունները կբխեն մեր հարաբերությունների բոլոր ասպեկտներն ընդգրկող այդ համաձայնագրերի իրականացման առանցքային կարևորության ըմբռնումից», – լրագրողների հետ զրույցում նշել է Գալուզինը։

Նա ընդգծել է, որ փոխգործակցության հիմքը մնում են երկրների ղեկավարների որոշումները, և ցանկացած գործողություն, որը դուրս է դաշնակցային ձևաչափից, պետք է բացառվի։