ՌԴ-ն «անցանկալի անձ» է հայտարարել ԱՄՆ դեսպանատան առաջին և երկրորդ քարտուղարներին
Ռուսաստանը «անցանկալի
անձ» է հայտարարել ԱՄՆ դեսպանատան երկու աշխատակցի՝ առաջին և երկրորդ քարտուղարներին։
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից։
Գերատեսչությունը նշել է, որ ՌԴ ԱԳՆ է հրավիրվել Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական
առաքելության ղեկավար Լին Թրեյսին. վերջինիս կոշտ դեմարշ է հայտարարվել և պաշտոնական
նոտա է հանձնվել, որում ասվում է, որ ԱՄՆ դեսպանատան առաջին քարտուղար Ջեֆրի Սիլինի
և դեսպանատան երկրորդ քարտուղար Դևիդ Բերնշտեյնի գործողություններն անհամատեղելի են
դիվանագիտական կարգավիճակի հետ։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, Սիլինն ու Բերնշտեյնն անօրինական գործունեություն են ծավալել՝ կապ պահպանելով
այլ պետության հետ գաղտնի համագործակցության համար մեղադրվող ՌԴ քաղաքացու հետ:
«ԱՄՆ դեսպանը տեղեկացվել
է, որ Ջեֆրի Սիլինը և Դեյվիդ Բերնշտեյնը յոթ օրվա ընթացքում պետք է լքեն Ռուսաստանի
տարածքը՝ «անցանկալի անձ» կարգավիճակով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության
մեջ։