
Լավրովն Իրանի արտգործնախախարի հետ կքննարկի փոխշահավետ առևտրատնտեսական գործակցությունն ու իրավիճակը Կովկասում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ երկրի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հրավերով։ Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը, որը պաշտոնապես հասել է համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի՝ հունվարի 17-ին Մոսկվայում նոր հիմնարար միջպետական համաձայնագրի ստորագրմամբ։
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է հատուկ շեշտադրում դնել փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վրա՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում առանցքային համատեղ նախագծերի իրականացման համատեքստում։
Ակնկալվում է, որ կողմերը մտքեր կփոխանակեն մի շարք արդի միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ Սիրիայում, Կովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցում, Մերձավոր Արևելքում, Կասպից ծովում առկա խնդրիների և իրավիճակի վերաբերյալ։