08 Մայ
2025
19.1° c ԵՐԵՎԱՆ
14.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրավիճակի սրությունն արտահայտվում է ոչ միայն Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքով, այլ նաև ադրբեջանական նախապայմաններով․ Տիգրան Աբրահամյան

Իրավիճակի սրությունն արտահայտվում է ոչ միայն Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքով, այլ նաև ադրբեջանական նախապայմաններով․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը ռուսական
կողմի հետ բանակցություններում ոչ միայն փորձում է հետ կանգնել ստանձնած պարտավորություններից,
այլ զուգահեռ սրում է իրավիճակը:
Այս մասին իր ֆեյսբուքյան
էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իրավիճակի սրությունն
արտահայտվում է ոչ միայն Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքով, այլ նաև ադրբեջանական նախապայմաններով:

Սրան զուգահեռ, Արցախում
յուրաքանչյուր օր իրավիճակն առավել անտանելի է դառնում` իր հետ առաջ բերելով նորանոր
խնդիրներ:

Ամեն դեպքում ռուսական
կողմը հավաստիացնում է, որ բանակցությունները դեռ շարունակվում են և փորձում են ամեն
գնով հասնել հումանիտար իրավիճակի հարաբերական կայունացման», – գրել է Աբրահամյանը:

Ռազմագերիներ