25 Փտր
2025
-3.9° c ԵՐԵՎԱՆ
-6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ակնկալում ենք, որ շուտով կսկսվի  Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի շինարարությունը. Լավրով

Ակնկալում ենք, որ շուտով կսկսվի Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի շինարարությունը. Լավրով

Ռուսաստանն ակնկալում է, որ մոտ ապագայում կսկսվի Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի շինարարությունը, և այդ նպատակով կտրամադրվի ռուսական արտահանման վարկ․ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС գործակալությունը։

«Մենք գոհունակություն հայտնեցինք, որ մեր իրանցի բարեկամները ձեռնարկում են բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել մինչև Ռաշտ-Աստարա երկաթուղային գծի շինարարության մեկնարկը։ Ակնկալում ենք, որ շինարարությունը կսկսվի շատ մոտ ապագայում։ Այդ նպատակով ռուսական արտահանման վարկ կտրամադրվի։ Ռեշտ-Աստարա հատվածը մեզ հնարավորություն կտա շատ կարևոր քայլ անել, քանի որ այն Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի լիարժեք գործարկման անհրաժեշտ մասն է»,-ասել է Լավրովը։

Ըստ իրանցի պաշտոնյաների հաշվարկների՝ Ռեշտ-Աստարա երկաթուղին շահագործման առաջին տարում կտեղափոխի մեկ միլիոն ուղևոր և 10 միլիոն տոննա բեռ: