26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն մտահոգված է Արցախում լարվածության աճի միտումով․ Դմիտրի Պեսկով

ՌԴ-ն մտահոգված է Արցախում լարվածության աճի միտումով․ Դմիտրի Պեսկով

Մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում և նույնիսկ
որոշ հատվածներում աճի միտում ունի։ Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում շարունակվող
լարվածությամբ․ այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովը։

«Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ և,
իհարկե, կոչ ենք անում երկուստեք զսպվածություն դրսևորել և գործել երկու տարի առաջ
ստորագրված եռակողմ փաստաթղթերի ոգով, իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները,
որոնք ի հայտ են եկել դրանից հետո»,-նշել է Պեսկովը։