
Թուրքիայում բանտարկվել են քրդական լրատվականնների աշխատակիցներ
Թուրքիայում շարունակվում են խոսքի ազատության և քրդերի դեմ ուղղված բռնաճնշումները․ գրում է Ermenihaber-ը։ Հերթական անգամ այդ ճնշման տակ հայտնվել են լրագրողներ:
Քրդերեն լրատվություն ապահովող «Ajansa Welat»-ի (AW) թղթակից Մահմուդ Ալթընթաշը դատապարվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Նա մեղադրվել է «Կազմակերպության (ահաբեկչական) քարոզ իրականացնելու» համար:
Հատկանշական է, որ դեռևս 2024-ի տարեսկզբին ձերբակալված թղթակիցը ազատազրկման է ենթարկվել հենց առաջին դատական լսման ընթացքում, իսկ վճռի հրապարակման ժամկետը հետաձգվել է։
Կալանքի տակ է հայտնվել նաև մեկ այլ քրդական լրատվականի ներկայացուցիչ:
Դիարբեքիրում գործող և միայն կին աշխատողներ ունեցող «JINNEWS» լրատվական գործակալության տնօրեն Օզնուր Դեղերը, ով ձերբակալվել էր փետրվարի 7-ին, այժմ անազատության մեջ է գտնվելու Էրզինջանի կանանց փակ բանտում:
Նշվում է նաև, որ Դեղերի ընտանիքին նույնիսկ թույլ չի տրվել տեսակցել նրան: