26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ է Ադրբեջանը Հայաստանի սահմանին տեղակայել ոչ թե սահմանապահ ծառայությանը, այլ ԶՈՒ զինծառայողներին

Ինչո՞ւ է Ադրբեջանը Հայաստանի սահմանին տեղակայել ոչ թե սահմանապահ ծառայությանը, այլ ԶՈՒ զինծառայողներին

Հակառակորդի կողմից պարբերաբար սանձազերծվող սադրանքների
արդյունքում մի շատ հետաքրքիր փաստ է ի հայտ գալիս, ինչը, կարծում ենք, չի կարող ունենալ
նույնիսկ մտացածին, զավեշտալի պատասխան, ինչին սովոր ենք:

Ադրբեջանական անվտանգային համակարգի հիմնական չորս օղակներից
առացքայինը ազգային բանակն է, որն, ըստ իրենց, պետք է տեղակայված լինի բացառապես թիկունքում՝
թեկուզ սահմանին մոտ, բայց թիկունքում: Ադրբեջանում պետական սահմանների հսկողություն
իրականացնող միայն մեկ մարմին գոյություն ունի. ավելի ստույգ՝ այդպես պետք է լիներ:

Ադրբեջանի պատկան մարմիններն ու անվտանգության մասին խոսելու
իրավասություն ունեցող բազում պաշտոնյաներ մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ իրենց երկրի
բոլոր պետական սահմանները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ, հսկում է Պետական
սահմանապահ ծառայությունը: Այսինքն, եթե չկա լայնամասշտաբ պատերազմ, պետական սահմանների
անվտանգությունը վստահված է ՊՍԾ-ին: Պետք է անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանը
քանիցս հայտարարել ու ցուցադրել է, որ Արցախի Հանրապետության սահմաններին, ինչպես նաև
ժամանակավորապես օկուպացված տարածքներում տեղակաված են Պաշտպանության նախարարության
ենթակա ստորաբաժանումներ. այս քայլի շարժառիթին անդադառնալու կարիք, կարծում ենք չկա:
Ընդգծենք նաև, որ այս կառույցն ունի բանակին բնորոշ ստորաբաժանումներ, հագեցած է տեխնիկայով
ու մարդուժով:

Հակառակորդի իրականացրած վերջին սադրանքներից հետո ադրբեջանական
աղբյուրների հետազոտությունները ցույց են տալիս, որ թե՛ զոհերը, թե՛ վիրավորները եղել
են Ադրբեջանի զինված ուժերի ծառայողներ: Պարզ է դառնում նաև, որ Հայաստանի Հանրապետության
պետական սահմաններին, ինչպես նաև մեր երկրի ինքնիշխան տարածքում ապօրինի տեղակայված
են բանակային մի շարք ստորաբաժանումներ և ռազմական տեխնիկա:

Տեղի ունեցած իրադարձություններին գնահատական տալու համար
այս ամենը դիտարկենք ռազմաքաղաքական տեսանկյունից:

Ադրբեջանը բազմիցս ներկայացրել է, որ բանակային ստորաբաժանումներ
տեղակայված են թիկունքում կամ այն վայրերում, որտեղ առկա է պատերազմական ծանր իրավիճակ:
Այս քայլով, մեծ հավանականությամբ, ձգտում են զուգահեռաբար հասնել երկու հիմնական նպատակի՝
ռազմական ոլորտում քաղաքական դիրքորոշումն ի ցույց դնել՝ ասելով, որ «չեն ընդունում
այն սահմանները, որ կան այսօր»:  Մյուսը նպատակը ռազմական է՝ ավելացնել ռեսուրսներն
ու անվտանգային համակարգի բաղկացուչիչ հիմնական տարրերի ուժերը կենտրոնացնել` հավանական
պատերազմին ընդառաջ:

ադրբեջանագետ Արամ Փոլադյան