
Աբխազիայում շարունակում են ճնշել հայերին․ ՌԴ-ն հետաքննություն է սկսել
Աբխազիայում հայ համայնքի նկատմամբ ճնշումները շարունակվում են։ Ռուսաստանը հետաքննություն է սկսել Աբխազիայում հայ համայնքին ջարդելու կոչերից հետո։ ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Աբխազիայի ընտրություններում հայերի իրավունքների խախտման նոր դեպքեր են բացահայտվել։ Ըստ տարածվող լուրերի՝ փետրվարի 19-ին Գագրայի շրջանի գյուղերից մեկում, որտեղ մեծամասնությունը հայեր են՝ մի խումբ մարդիկ են ժամանել 20 մեքենայով ու սկսել ճնշում գործադրել հայերի վրա՝ փորձելով ստիպել հայերին չմասնակցել նախագահական ընտրությանը։
Ավելի վաղ Աբխազիայի հայ համայնքի նախագահ Ալիկ Մինոսյանը հայտարարությամբ դիմել էր նախագահի պաշտոնակատարին։ Մինոսյանը հայտարարել էր, որ հայերին կոտորելու կոչեր անող նախագահի ազգականը ներողություն է խնդրել համայնքից, որից հետո հաշտություն է կնքվել կողմերի միջև։ Էնվեր Բգանբան, որը ազգամիջյան ատելության կոչեր էր արել, հանդիպել էր համայնքի ներկայացուցիչներից մեկի հետ։