
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «հիանալի զրույց» է ունեցել Թրամփի հետ
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Դաշինքի մասին վերջինիս կոշտ հայտարարությունների ֆոնին։ Ռյուտեն նաև խոստացել է նոր միջոցներ հատկացնել Ուկրաինային. այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
«Հիանալի խոսակցություն ունեցա Թրամփի հետ: Ուկրաինայի հետ կապված դաշնակիցները միլիարդավոր դոլարներով ավելի շատ օգնություն են պատրաստում Կիևի համար»,- ասված է հրապարակման մեջ։
Ռյուտենի խոսքով՝ ՆԱՏՕ–ի երկրները կնպաստեն հետխորհրդային հանրապետության անվտանգության երաշխիքների ապահովմանը, սակայն չի հստակեցրել, թե դաշինքի որ երկրների մասին է խոսքը։