Հայաստանի խորհրդարանը վավերացրեց 50 մլն եվրոյի վարկ ներգրավելու համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց ՕՊԵԿ-ից (Նավթ արտահանող երկրների
կազմակերպություն) 50 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ ներգրավելու
համաձայնագիրը: Օրինագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց 61 կողմ, 26 դեմ
ձայների հարաբերակցությամբ։
Այսպիսով վավերացվեց Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի (միջազգային
զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային
համաձայնագիրը:
Ներգրավվող միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում
են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այլ բնույթի ենթակառուցվածքների նորոգման
աշխատանքներ: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 5 տարին՝ արտոնյալ: