
Ռուսաստանն ու Չինաստանը՝ սպառնալիք․ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է հետսառըպատերազմյան աշխարհակարգի ավարտի մասին
Մեր ժամանակների
ներկայիս քաղաքական իրադարձությունները ներկայացնում են այն աշխարհակարգի ավարտը, որն
ի հայտ է եկել Սառը պատերազմի ավարտից հետո: Այս մասին Ջոնս Հոփքինսի համալսարանում
դասախոսություն կարդալիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Ինչպես նշել է պետքարտուարը, այն, ինչ կատարվում է աշխարհում, ոչ թե հետսառըպատերազմյան
աշխարհակարգի «կայունության ստուգումն» է, այլ դրա ավարտը։ Աշխարհակարգի հիմնական մարտահրավերները,
Բլինքենի կարծիքով, գալիս են Ռուսաստանից և Չինաստանից:
Բլինքենի խոսքերով, նախկինում աշխարհում կայունության տասնամյակներ էին։
Այժմ, կարծում է պետքարտուղարը, ավելի դժվար է դարձել միջազգային համագործակցության
շուրջ պայմանավորվելը։ Պետքարտուղարության ղեկավարն Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն
անվանել է ամենահրատապ սպառնալիքը գոյություն ունեցող աշխարհակարգի համար, իսկ որպես
ամենավտանգավոր երկարաժամկետ սպառնալիք նա տեսնում է Չինաստանի քաղաքական, տնտեսական և ռազմական հզորցումը:
«Պեկինն ու Մոսկվան իրենց սահաններ չճանաչող համագորակցության շրջանակներում աշխատում
են ՝ աշխարհն ավելի անվտանգ դարձնել ավտոկրատների համար», – հայտարարել է Բլինքենը։
Պետքարտուղարը նշել է, որ այս ամենը միանգամից տեղի չի ունեցել, և թե «ինչ գործընթացներ
կարող էին պատճառ դառնալսրան, պետք է հետազոտողները պարզեն»։