Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված սննդամթերքը կբաշխվի առաջիկա օրերին
Ռուսական Կարմիր
խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է բաշխել առաջիկա օրերին, տեղեկացնում է Արցախի
սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
«Սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին
բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին․
– Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ
– Այն ընտանիքներին,
որտեղ կան հաշմանդամ երեխաներ
– 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
Օգնության բաշխման մանրամասները կհաղորդենք լրացուցիչ»,
– ասված է հաղորդագրության մեջ։