Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ
Սեպտեմբերի 13-ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը այցելել է ազգային
անվտանգության ծառայություն․ հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր
վարչությունը։
Գերատեսչության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի պատասխանատուների
հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել
հանրապետության արտաքին ու ներքին միջավայրին և հնարավոր զարգացումներին:
Շահրամանյանն ընդգծել է՝ պատասխանատու այս ժամանակաշրջանում համակարգված
աշխատանք իրականացնելու, երկրում ներքին կայունությունը
և օրենքի գերակայությունը պահպանելու անհրաժեշտությունը։