
Զելենսկիի վերջին հենարանը․ Եվրոպան խաղի նոր կանոններ է սահմանում
Սեփական երկրի օգտակար հանածոներն ու հազվագյուտ մետաղները Ամերիկային հանձնելու համար առանց կոստյումի Օվկիանոսը կտրած և ամերիկա մեկնած Զելենսկին խորը հիասթափություն ու դառնություն ապրելուց հետո վերադարձավ Եվրոպա: Այստեղ նրան ընդունում են ու աջակցում, թեպետ որոշ փորձագետներ ուղղում են, ոչ թե նրան են սիրում, այլ Ռուսաստանին են ատում: Հսկա պետությանը չսիրելն է Եվրոպային ստիպում սատարել Զելենսկիին:
Թրամփից կոշտ ու չոր պատասխաններ ստանալուց հետո ժամեր անց նոր թղթապանակը ձեռքին, Ուկրաինական թիվ համար մեկ բորտը ժամանեց Լոնդոն: Դեռ ինքնաթիռն օդում էր, երբ աջակցության խոսքեր հնչեցին Լեհաստանից, Ֆրանսիայից, ԵՄ-ից, Իսպանիայից, մոլդովայից, և շատ ու շատ այլ ուրիշ երկրներից:
Բրիտանիա հասնելուն պես, Լոնդոնում տեղի ունեցավ Ուկրաինայի հարցով Եվրոպական գագաթնաժողովը: Մասնակցեցին Եվրոպայի ավելի քան տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Հետո կառավարական մեքենաներն ուղևորվեցին Անգլիայի արևելքի Նորֆոլքի կոմսության Սանդրինգհեմ կալվածք, որտեղ մեկ ժամ, մեկ բաժակ թեյի սեղանի շուրջ զրուցեցին Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Նշվում է, որ Չարլզ III-ը «ջերմորեն է ընդունել» Զելենսկիին։ Վերջինս էլ իր հերթին նշել է, որ Մեծ Բրիտանիայի թագավորի հետ «շատ լավ հանդիպում» է ունեցել, և շնորհակալություն է հայտնել Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար։
Ռուսաստան, Ամերիկա, Եվրոպա: Զելենսկիի միակ դաշնակիցն այս պահին Եվրոպան է, որի ամբողջ բյուջեն միասին վերցրած անգամ չի մոտենում ԱՄՆ-ի նվիրաբերած գումարներին: Իր հերթին, Եվրոպան զբաղված է սեփական խնդիրները լուծելով ու փաստ չէ, որ նրանք ավելի սրտացավ կլինեն Կիևի , այլ ոչ սեփական պետության հանդեպ: