20 Նոյ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը ժամանակավոր արգելում է կոշտ ցորենի արտահանումը

Ռուսաստանը ժամանակավոր արգելում է կոշտ ցորենի արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է կոշտ ցորենի
արտահանումը․ տեղեկացրել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակում է մտցնում երկրից կոշտ ցորենի
արտահանման վրա։ Որոշումն ուղղված է պարենային անվտանգության ապահովմանը և կնպաստի
ներքին շուկայում կոշտ ցորենի արտադրանքի գների կայուն վիճակի պահպանմանը»,- հայտնել
են Կառավարությունից։

Ժամանակավոր սահմանափակումը կգործի մինչև 2024 թվականի մայիսի
31-ը։

Կոշտ ցորենի արտահանումը  թույլատրվում է ԵԱՏՄ երկրներ՝ Հայաստան,
Բելառուս, Ղրղզստան և Ղազախստան՝ կառավարության որոշմամբ սահմանված քվոտաների շրջանակներում՝
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվության դեպքում։

Բացառություններ են նախատեսված նաև միջազգային մարդասիրական օգնություն
տրամադրելու, ինչպես նաև Աբխազիա և Հարավային Օսիա արտահանելու համար։