Միջազգային դերակատարները պետք է ճնշումներն ուժեղացնեն Ադրբեջանի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանն առ այս պահը հրաժարվում է կատարել ՌԴ միջնորդությամբ
ներկայացված առաջարկի` իրեն վերաբերող հատվածը` բացել «Լաչինի միջանցքը» և հնարավորություն
տալ Կարմիր Խաչի միջազգային առաքելությանը, ռուս խաղաղապահներին և Արցախ առաջին անհրաժեշտության
ապրանքներ մատակարարող մասնավոր ընկերություններին` մուտք գործել Արցախի Հանրապետություն.
ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ
Ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝ հիմա էլ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի
հետ` ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ, սակայն զուգահեռ ադրբեջանական
կողմից գործընթացը տորպեդահարող հայտարարություններ են հնչում, ինչը իրավիճակը հրում
է փակուղի:
«Ադրբեջանի գործողությունները հակասում են աշխարհաքաղաքական բոլոր
կենտրոններից` իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ արած առաջարկներին, ինչը ենթադրում
է, որ միջազգային դերակատարները պետք է ճնշումներն ուժեղացնեն Ադրբեջանի նկատմամբ»,-նշել
է Աբրահամյանը։
Ըստ Աբրահամյանի՝ ստեղծված
իրավիճակում տարբեր մայրաքաղաքների գործողությունները ցույց կտան, թե ով և ինչպես է
հավատարիմ տարածարջանային խաղաղության ու կայունության վերաբերյալ իր հռչակած սկզբունքներին: