Հայաստանում հայտնաբերվել է Օմիկրոնի նոր ենթատեսակ
Հայաստանում օրերս հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը:
Սեպտեմբերի 12-ի տվյալներով` վերջին 7 օրում մեր երկրում արձանագրվել է COVID-19-ի
71 դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ (42 դեպք) աճել է 29-ով․ հայտնում է Առողջապահության
նախարարությունը։
ԱՀԿ-ն շարունակում է խրախուսել բոլոր երկրներին մեծացնել հսկողությունը,
COVID-19-ի նկատմամբ թեստավորումը։
Հայաստանում ՍՇՎ և կորոնավիրուսային հիվանդության դեպքերը կանխարգելելու
և վաղ հայտնաբերելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է` պատվաստվել
սեզոնային գրիպի և կորոնավիրուսային հիվանդության դեմ։