04 Մար
2025
3.1° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան ի պատասխան ԱԳՆ է կանչել Իրանի դեսպանատան գործերով ժամանակավոր հավատարմատարին

Թուրքիան ի պատասխան ԱԳՆ է կանչել Իրանի դեսպանատան գործերով ժամանակավոր հավատարմատարին

Անկարայում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ․ Anadolu գործակալության փոխանցմամբ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջյու Քեչելին։

Քեչելին նշել է, որ իրանցի պաշտոնյաները վերջին ժամանակներս ավելի հրապարակավ են արտահայտում իրենց քննադատությունը Թուրքիայի հասցեին։

«Մենք կարծում ենք, որ ամեն դեպքում արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը չպետք է օգտագործվեն որպես ներքաղաքական նյութ։ Այս համատեքստում մենք նախընտրում ենք քննադատական ​​ուղերձները մեկ այլ երկրին փոխանցել ուղղակիորեն զրուցակիցների միջոցով։ Մենք այսօր գնացել ենք այս ճանապարհով։ Մենք կարևորում ենք Իրանի հետ մեր հարաբերությունները», – ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը: