26 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
-2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տարածաշրջանում պատերազմ չի լինի, աշխարհաքաղաքական փոփոխություն թույլ չենք տա. Իրանի պաշտպանության նախարար

Տարածաշրջանում պատերազմ չի լինի, աշխարհաքաղաքական փոփոխություն թույլ չենք տա. Իրանի պաշտպանության նախարար

Տարածաշրջանում պատերազմ չի լինի. Թեհրանում կառավարության նիստի ավարտին հայտարարել
է Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի
միջև վերջին օրերին նկատվող լարվածությունը։

«Մենք ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն չենք ընդունի տարածաշրջանում, և դա բոլորին հայտնի է»,- ասել է նախարարը։

Իրանական IRNA գործակալությունը նշում է, որ նախարարը, խոսելով Կովկասում զարգացումների մասին, հայտարարել է. «Իրադարձությունների ներկա ընթացքը ցույց է տալիս,
որ առանձնակի ոչինչ տեղի չի ունենա»: