
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Էր Ռիադում պայմանավորվել են Իրանի հարցով բանակցություններ վարել
Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Էր Ռիադում պայմանավորվել են առանձին բանակցություններ վարել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, սակայն նման խորհրդակցությունների ձևաչափն ու ժամանակը որոշված չեն․ գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։
Ուշակովը հաստատել է, որ Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Մենք քննարկել ենք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, այո, և մենք պայմանավորվել ենք առանձին բանակցություններ վարել այս հարցի շուրջ», – ասել է Ուշակովը լրագրողներին, որոնք խնդրել էին մեկնաբանել արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրություններին այն մասին, որ իրանական խնդիրը բարձրացվել է Էր Ռիադում:
Այնուամենայնիվ, պարզաբանել է նա, «մինչ այժմ Վաշինգտոնից որևէ հստակ պայմանավորվածության ազդանշաններ չեն եղել, թե ինչպես և երբ դա իրականացնել»: