
ՔՊ խմբակցության քարտուղարը 1 միլիոն դրամ կվճարի Էդգար Ղազարյանին և ներողություն կխնդրի նրանից
Դատարանը, հիմք ընդունելով մեր փաստաբանական թիմի փաստարկներն ու հիմնավորումները, պարտավորեցրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին ներողություն խնդրել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանից։
Փաստաբանական խումբը հայտնում է՝ պատգամավորը անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Էդգար Ղազարյանի հասցեին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ:
Միաժամանակ Արթուր Հովհաննիսյանը Էդգար Ղազարյանին կվճարի 1 միլիոն ՀՀ դրամ որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում: