ԱՀ ԱԳ նախարարը Քերոլայն Քոքսի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն
ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին։
Նրա հետ Երևան են ժամանել
նաև Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության
և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid
Relief Trust) անդամները։
Սերգեյ Ղազարյանը հանդիպման ընթացքում քննարկել
է Ադրբեջանի կողմից Արցախի՝ արդեն 9 ամիս շարունակվող շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետին առնչվող հարցեր։