15 Հնս
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
10.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պենտագոնի ղեկավար նախկին խորհրդականն Իսրայելին կոչ է արել հրթիռային հարված հասցնել Թուրքիային

Պենտագոնի ղեկավար նախկին խորհրդականն Իսրայելին կոչ է արել հրթիռային հարված հասցնել Թուրքիային

ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության՝ Պենտագոնի  ղեկավարի նախկին խորհրդական Մայքլ Ռուբինի խոսքերը հայտնվել են թուրքական մամուլի ուշադրության կետնրոնում, գրում է Ermenihaber-ը։

Շրջանառվող լուրերում նշվում է, որ Ռուբինն Իսրայելին կոչ է արել հարվածել Թուրքիային՝ պնդելով, որ վերջինս մտադիր է ատոմային զենք ստեղծել:

Թուրքական մամուլի գլխագրերում հիմնականում որպես սկանդալային որակված տեղեկության մեջ նշվում է, որ Ռուբինը մասնավորապես ասել է.

«Իսրայելը պետք է հրթիռակոծի Աքքույուն (Մերսին նահանգում գտնվող ատոմակայան), իսկ ՆԱՏՕ-ն պետք է Թուրքիային հեռացնի իր կազմից»:

Նրա խոսքով՝ Թուրքիան ցանկանում է նաև վերականգնել Օսմանյան կայսրությունը:

 

Ռազմագերիներ