09 Մար
2025
16° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2025-ը լինելու է պատերազմի տարի՝ կենտրոնացած Գազայի հատվածի և Իրանի վրա. Իսրայելի ՊԲ շտաբի պետ

2025-ը լինելու է պատերազմի տարի՝ կենտրոնացած Գազայի հատվածի և Իրանի վրա. Իսրայելի ՊԲ շտաբի պետ

Իսրայելի Պաշտպանության բանակի նոր շտաբի պետ Էյալ Զամիրը բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին ասել է, որ 2025 թվականը լինելու է պատերազմի տարի՝ կենտրոնացած Գազայի հատվածի և Իրանի վրա․ հայտնել է Jerusalem Post թերթը։

Ըստ տեղեկության՝ Զամիրն ընդգծել է, որ Իսրայելի զինված ուժերն ուշադրություն են դարձնելու նաև այլ ճակատների։ Նա նշել է, որ ընդգծելու է «հաղթանակ» հասկացությունը՝ որպես կարևոր արժեք, քանի որ վերջին տարիներին իսրայելական բանակը կենտրոնացել է հարաբերական հաղթանակի կամ զսպման վրա։

Զամիրը մարտի 5-ին պաշտոնապես ստանձնել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը։ Արարողության ընթացքում նրան հանդիսավոր կերպով շնորհվել է Իսրայելի բանակի բարձրագույն կոչում՝ գեներալ-լեյտենանտ։

Գլխավոր շտաբի նոր պետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և խոստացել Իսրայելին տանել ռազմական հաջողությունների։ Դիմելով Գազայի հատվածում պատանդների ընտանիքներին՝ Զամիրը վստահեցրել է, որ կանի հնարավոր ամեն բան նրանց ազատելու համար։

Ռազմագերիներ