Ռուսաստանը երբևէ չի դառնա Հայաստանի թշնամին․ Զախարովա
Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբևէ չի դառնա․
հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝
Արևելյան քաղաքական ֆորումի շրջանակներում ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում։
«Ռուսաստանը չէր, որ ճանաչեց Ադրբեջանի իրավունքները Լեռնային Ղարաբաղի
նկատմամբ, դա արեց Հայաստանի ղեկավարությունը։ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է՝ ինչպես
դրան արձագանքել․ բայց պետք չէ Երևանում կայացված որոշումների մեղքն ու պատասխանատվությունը
բարդել Ռուսաստանի վրա»,- ընդգծել է նա։
Զախարովան խոսել է հայ-ռուսական հարաբերություններում
վերջին զարգացումների մասին, որտեղ շփումները անձնական վիրավորանքների էին հասել։
«Մենք նույնիսկ այդքան ուշարություն չէինք
դարձնում անձնական բնույթի տոնայնությանը և վիրավորական բաներին, այն կոպտությանը,
որը կար: Մենք ուշադրություն էինք դարձնում նրան, որ դրանք հիմնված էին կեղծիքի, անճշտության
կամ փաստերը իրենց արտացոլմամբ փոխարինելու փորձի վրա։ Հենց դա էլ առաջացրեց մեր արձագանքը,
ինչի պատճառով էլ դեսպանին հրավիրեցին ԱԳՆ»,- նշել է Զախարովան։