20 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն 50%-ով կավելացնի ՀՀ-ում դիտորդների թիվը՝ հասցնելով 209-ի. Բորել

ԵՄ-ն 50%-ով կավելացնի ՀՀ-ում դիտորդների թիվը՝ հասցնելով 209-ի. Բորել

ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են ավելացնել Հայաստանում ԵՄ
քաղաքացիական առաքելության դիտորդների թիվը 50 տոկոսով՝ հասցնելով 209-ի։ ԵՄ ԱԳ նախարարների
հանդիպմանը հաջորդած ասուլիսում այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների
և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«ԵՄ երկրների արտգործնախարարներն այսօր որոշել են ընդլայնել մեր
քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ անձնակազմը 138-ից հասցնելով 209-ի։ Դիտորդների
թվի ավելացումը կնպաստի հայ-ադրբեջանական միջազգային սահմանին կայունության բարձրացմանը»,-
ասել է Բորելը։